Կեղծ դեղերի դեմ պայքարի միակ միջոցն օրենսդրական փոփոխություններն են![]() 30 մարտի 2012 - 21:06 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Դեղ արտադրողների և ներմուծողների միությունը (ԴԱՆ միություն) շուկայում առկա կեղծ դեղորայքները հայտնաբերում է մոնիտորինգի, դեղատներում իրականացվող փորձնական գնումների միջոցով և ներմուծողների աջակցությամբ: Այս մասին այսօր «Առողջություն և Դեղագործություն EXPO 2012»-ի ընթացքում PanARMENIAN.Net ի լրագրողի հետ զրույցում պարզաբանեց ԴԱՆ միության նախագահ Սամվել Զաքարյանը: «Վերջին նման դեպքի մասին տեղեկացել ենք երեկ: Դեղ ներմուծող ընկերությունը գտել էր շուկայում դեղի կեղծ տարբերակները, մենք էլ մի քանի դեղատներից գնելով այդ դեղը ուսումնասիրության արդյունքում պարզեցինք դրա կեղծ լինելը»: Սամվել Զաքարյանը նշեց, որ ԴԱՆ միությունը իրավասու չէ կեղծ, մաքսանենգ ճանապարհով ներկրված կամ ժամկետնանց դեղորայքի դեմ պայքարել: Լուծման միակ տարբերակը, ըստ Սամվել Զաքարյանի, օրենսդրական փոփոխություններն են. «Օրենքով նախատեսված չէ գրանշում փաթեթավորման վրա, որը թույլ կտար գնորդին տարբերակել՝ գրանցված է դեղանյութը Հայաստանում, թե՝ ոչ, համապատասխանո՞ւմ է գույնի, որակի, փաթեթավորման պահանջներին»: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |