ԲՐՅՈՒՍԵԼԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ՌԱՍՍԱՅԱԿԱՆ ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

PanARMENIAN.Net - Մարտի 21-ին Բրյուսելի Առաջընթացի կենտրոնում կազմակերպվել է ռասսայական խտրականության դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված «Հույսի ձեռքեր» ցուցահանդեսը: Ցուցահանդեսում ներկայացված են եղել տարբեր ազգության ներկայացուցիչների ձեռքերի բազմերանգ հետքեր, որոնց վրա գրված էին նրանց մտքերն ու հույսերը: Բացի այդ կազմակերպվել էր Կենտրոնի աշակերտների աշխատանքների ցուցահանդես: Ինչպես տեղեկացնում է Եվրոպայի հայերի վեհաժողովը, Լեւոն եւ Իրինա Մուրադյանների կողմից 2000 թվականին հիմնված Առաջընթացի կենտրոնը ի սկզբանե կազմակերպված է եղել որպես հայկական դպրոց: Հետագայում այն ընդլայնել է իր գործունեությունը եւ այժմ այստեղ անցկացվում են նկարչության, երաժշտության, օտար լեզուների, պատմության եւ մշակույթի դասընթացներ:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---