Նյու Յորքում առաջին լսումներն են անցել Յուլիա Տիմոշենկոյի հայցով![]() 31 մարտի 2012 - 10:45 AMT PanARMENIAN.Net - Մարտի 30-ին Նյու Յորքի դաշնային դատարանում առաջին լսումներն են անցել «ՌոսՈւկրԷներգո» ընկերության դեմ Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի հայցով: Տիմոշենկոն ընկերության սեփականետր Դմիտրի Ֆիրտաշին, ինչպես նաև մի շարք այլ պաշտոնյաների, մեղադրում է կոռուպցիայի, խարդախության ու մարդու իրավունքների խախտման մեջ: Հայցը ներկայացվել է Տիմոշենկոյի, ինչպես նաև մի խումբ ընդդիմադիրների կողմից, որոնք կամ քննության տակ են կամ կալանավայրում, ինչպես նաև ուկրաինական ժողովրդի անունից, նշել է հայցվորների փաստաբանը: Հայցում ասվում է, որ քաղաքական հետապնդումներն Ուկրաինայում բարդ սխեմայի մաս են կազմում, որը մշակվել է արտերկրում փողերի լվացման համար, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |