ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԻՋԵՎ ԽՆԴԻՐՆԵՐ ՉԿԱՆ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԸ26 մարտի 2004 - 22:44 AMT PanARMENIAN.Net - Օդային հաղորդակցության բնագավառում Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ խնդիրներ չկան, բայց դժվարություններ կան ցամաքային սահմանի հարցում: Այդ մասին «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» գործակալությանը հայտնել է Ռուսաստանում Թուրքիայի դեսպան Կուրթուլուշ Տաշքենտը: Նրա խոսքերով` հայկական ավիաընկերությունները թռիչքներ են կատարում Թուրքիա, ինչպես նաեւ առանձին մասնավոր թուրքական ավիաընկերություններ չվերթներ են իրականացնում Հայաստան: Ինչ վերաբերում է հայ-թուրքական ցամաքային սահմաններին, ապա դեսպանը հույս է հայտնել, որ «Հայաստանը հարգանքով կվերաբերվի հարեւանների տարածքային ամբողջականության սկզբունքին, եւ այդ դեպքում բոլոր խնդիրները կլուծվեն»: «Երկու երկրները չունեն դիվանագիտական հարաբերություններ, թեեւ ԱԳՆ ներկայացուցիչները պարբերաբար հանդիպումներ են անցկացնում», ավելացրել է նա:Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |