17 խաղաղ աֆղանցիների սպանության համար մեղադրվող Բեյլսը կենթարկվի հոգեբուժական փորձաքննության

17 խաղաղ աֆղանցիների սպանության համար մեղադրվող Բեյլսը կենթարկվի հոգեբուժական փորձաքննության

PanARMENIAN.Net - Ամերիկացի սերժանտ Ռոբերտ Բեյլսը, որին մեղադրում են 17 խաղաղ աֆղանցիների սպանության մեջ, հոգեբուժական փորձաքննություն կանցնի: Հետազոտությունը կանցկացվի Կանզասի ռազմական բանտում, որտեղ գտնվում է 38-ամյա սերժանտը: ԱՄՆ իշխանությունները խոստանում են դիմել լավագույն մասնագետներին:

2012թ. մարտի 11-ին Բեյլսը, լքելով Քանդահարում տեղակայված ռազմակայանը, որտեղ ծառայում էր, 17 մարդ է սպանել մոտակա երկու աֆղանական գյուղերում: Որպես դրդապատճառներ նշվում են ալկոհոլը, վեճը կնոջ հետ, ինչպես նաև տարած սթրեսը ծառայակցի վիրավորման պատճառով:

Ինքը Բեյլսը, որին մարտի 23-ին 17 կանխամտածված սպանության մեղադրանք է ներկայացվել, պնդում է, որ հիշում է միայն այդ օրվա առավոտն ու երեկոն, իսկ բուն սպանդը չի հիշում: Զոհերի թվում 9 երեխա է եղել, հայտնում է Լենտա.ռու-ն:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---