Խաղարկությունների պատմության մեջ ամենախոշոր՝ 640 մլն դոլար ջեկփոթն է խաղարկվել ԱՄՆ-ում![]() 31 մարտի 2012 - 11:15 AMT PanARMENIAN.Net - Լոտոյի պատմության մեջ ամենախոշոր՝ 640 մլն դոլար ջեկփոթն է խաղարկվել ԱՄՆ-ում: Mega Millions խաղարկության հաջողակ տոմսակի տերը խելահեղ դրամական պարգև կստանա՝ 640 մլն դոլար, ինչն աննախադեպ է ամերիկյան լոտոյի պատմության մեջ: Mega Millions հաղթողը երկու ընտրություն ունի՝ ստանալ շահումը 26 տարվա ընթացքում՝ ամեն տարի 24,6 մլն դոլարի չափով կամ ստանալ գումարն ամբողջությամբ, այդ դեպքում շահումը կկազմի 462 մլն դոլար: Եթե ոչ ոքի չհաջողվի գուշակել բոլոր թվերը, հաջորդ ջեկփոթը կհասնի 975 մլն դոլարի: Մինչ այդ ամենախոշոր շահումը եղել է 2007թ. մարտի 6-ին և կազմում է 390 մլն դոլար: 2008թ. Հարրիս ընտանիքը Ջորջիայից շահել էր գրեթե 270 մլն դոլար, հայտնում է ՌՒԱ Նովոստին: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |