Visa-ն և MasterCard-ը մտադիր են լուծել 10 մլն հաճախորդների տվյալների արտահոսքի խնդիրը31 մարտի 2012 - 11:32 AMT PanARMENIAN.Net - Visa-ի և Mastercard-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ հետաքննում են պլաստիկ քարտերի տերերի անձնական տվյալների արտահոսքը: Երկու առաջատար ընկերությունները տարածել են հաղորդագրություն, որ հնարավոր արտահոսքը տեղի է ունեցել երրորդ կողմի մեղքով: Խնդիրը կարող է վերաբերվել 10 մլն մարդու: MasterCard-ի վարկային օպերատորը խնդրի մասին անհապաղ տեղյակ է պահել ԱՄՆ իրավապահ մարմիններին և հաճախորդ-բանկերին: Բացի դրանից, ընկերությունը վարձել է անկախ կազմակերպություն խնդրի հետաքննության համար: MasterCard-ի պաշտոնական հաղորդագրությունում չի խոսվում տուժածների թվի կամ բանկերի մասին, որոնց հաճախորդները կարող են խնդիրների առաջ կանգնել: Վարկային օպերատորը նշել է, որ վարկային քարտերը պատկանում են ֆինանսական կազմակերպություններին, իսկ օպերատորը միայն իրականացնում է փոխանցումներ: Իր հերթին Visa-ն հիշեցրել է, որ հաճախորդները չեն վճարում գնումների համար, որոնք կատարել են խարդախները: Visa-ի և Mastercard-ի խնդիրները դարձել են տվյալների առաջին խոշոր արտահոսքը 2012-ին: 2011-ին հաճախորդների տվյալների արտահոսքի մասին հաղորդել են Sony-ն, Citigroup-ը և Google-ը, հաղորդում է ՌԲԿ-ն: Ուշագրավ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին | Ոսկեպարցի. Երբ «Արևմտյան Ադրբեջան» հասկացությունը մեջտեղից հանեն՝ կմտածենք, որ իրոք խաղաղության համար են սա անում «Աշխարհում կա՞ մի երկիր, որտեղ շահեկան դիրքերը հանձնում են թշնամուն, թե գուցե խաղաղություն լինի, գուցե ոչ»,–ասել է նա ԱԽ քարտուղար․ Կիրանցում 4 շինություն կա, որ 1976–ի քարտեզով չի մնում ՀՀ տարածքում Նա հավելել է, որ այդ բոլոր խնդիրները լուծվելու են Կիրանցեցիները գիշերել են ճանապարհին, ոստիկաններն անցակետ են տեղադրել Սարիգյուղ-Բերքաբեր գյուղերի խաչմերուկում Նրանք նշել են, որ 25 հա ականապատ հողերը միշտ են եղել հայկական վերահսկողության տակ Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը |