Գիտնականները պարզել են, որ Վան Գոգի «Արևածաղիկները» գենային մուտացիայի նշաններ ունեն![]() 31 մարտի 2012 - 11:58 AMT PanARMENIAN.Net - Վան Գոգի կտավի վրա պատկերված արևածաղիկները գենային մուտացիայի ախտանիշեր ունեն, ասվում է Ջորջիայի համալսարանի գիտնականի PLoS Genetics ամսագրում տպագրված հոդվածում: Վան Գոգի կտավում պատկերված ծաղիկների մեծ մասն ունի փոքր «պտղաբեր» ներքին սկավառակ, որը գրեթե չի երևում բազում արտաքին ծաղիկ-թերթիկների ետևում, ինչը, ինչպես պարզել են գիտնականները, գենային մուտացիայի արդյունք է: Գիտնականները պարզել են, որ մուտացիան տեղի է ունենում HaCYC2c գենում, որը պատասխանատու է անպտուղ ծաղիկների աճի համար: Գիտնականներն ապացուցել են, որ վայրի արևածաղիկների մոտ նման մուտացիա չի նկատվում, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |