Հարի Փոթերի մասին ֆիլմերի դեկորացիաներով տաղավարը կվերածվի թանգարանի![]() 31 մարտի 2012 - 12:17 AMT PanARMENIAN.Net - Warner Bros կինոընկերությունը մարտի 31-ին հանրության համար կբացի Լոնդոնի արվարձանում գտնվող Հարի Փոթերի մասին ֆիլմերի դեկորացիաներով տաղավարը, որտեղ 10 տարի նկարահանվել է ֆիլմը: Ստուդիան 100 մլն ֆունտ ստերլինգ է ներդրել, դեկորացիաները Լիվսդենում զբոսաշրջային թանգարանի վերածելու համար: Ամենահետաքրքիր ցուցանմուշը ֆանատների համար խոստանում է դառնալ ամրոցի պատճենը, որտեղ գտնվում էր Հոգվարթս մագիայի դպրոցը: Բնականաբար, դա փոքրացված մակետն է, սակայն հենց այն է նկարահանվել կինոյում և սկաներների միջոցով վերածվել այն պատկերի, որ տեսել է հանդիսատեսը: Ենթադրվում է, որ ամեն օր այն կայցելի շուրջ վեց հազար մարդու, հայտնում է newsru.com-ը: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |