Ապրիլի 1-3-ը պաշտոնական այցով Հայաստան և Վրաստան կժամանի Բուլղարիայի վարչապետը

Ապրիլի 1-3-ը պաշտոնական այցով Հայաստան և Վրաստան կժամանի Բուլղարիայի վարչապետը

PanARMENIAN.Net - Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը ապրիլի 1-3-ը պաշտոնական այցով կժամանի Հայաստան և Վրաստան: Բորիսովի այցը տեղի կունենա Վրաստանի և Հայաստանի վարչապետներ Նիկոլոզ Գիլաուրիի և Տիգրան Սարգսյանի հրավերով: Բուլղարական պատվիրակության կազմում են տրանսպորտի նախարար Իվայլո Մոսկովսկին, աշխատանքի նախարար Տոտյու Մլադենովը և ԱԳ փոխնախարար Իվան Նայդյոնովը:

Թբիլիսիում Բոկյո Բորիսովը ապրիլի 1-2 կհանդիպի վրաց պաշտոնակցի՝ Գիլաուրիի հետ և Համայն Վրաց պատրիարք Իլիա Երկրորդի հետ: Վրաստանն ու Բուլղարիան համաձայնագրեր կկնքեն կրթության, տեղեկատվության փոխանակման ոլորտում և կստորագրեն ռեադմիսիայի մասին արձանագրությունը:

Երևանում Բորիսովը կհանդիպի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, խոսնակ Սամվել Նիկոյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ: Հայաստանն ու Բուլղարիան համաձայնագրեր կկնքեն կրթության, աշխատանքի և սոցիալական հարցերի ոլորտներում:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---