Twitter-ը ժամանակավորապես սահմանափակել է TweetDeck հավելվածի հասանելիությունը![]() 31 մարտի 2012 - 12:39 AMT PanARMENIAN.Net - Միկրոբլոգների Twitter կայքը ժամանակավորապես սահմանափակել է TweetDeck հավելվածի հասանելիությունը՝ կասկած ունենալով, որ այ կարող է խոցելի լինել այլ օգտատերերի համար: Օգտատերերից մեկը պարզել է, որ կարող է մուտք գործել այլոց աքաունթներ և հաղորդագրություններ զետեղել նրանց անունից: «TweetDeck-ը հիմա անհասանելի է, մենք ուսումնասիրում ենք խնդիրը: Ներողություն ենք խնդրում անհարմարության համար»,-նման հաղորդագրություն է հայտնվել TweetDeck-ի պաշտոնական միկրոբլոգում: Twitter-ը դեռևս չի մեկնաբանում իրավիճակը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |