Հարավային Կորեան արգելել է անչափահասներին այցելել Լեդի Գագայի համերգը

Հարավային Կորեան արգելել է անչափահասներին այցելել Լեդի Գագայի համերգը

PanARMENIAN.Net - Սեուլի Օլիմպիական մարզադաշտում ամերիկացի երգչուհի Լեդի Գագայի համերգ կարող են այցելել միայն 18 տարեկանը լրացած կորեացիները: Նման որոշում է ընդունել Կորեայի կառավարությունը՝ գալիք շոուն անհամապատասխան համարելով անչափահասների համար:

Ապրիլի 27-ին նախատեսված այդ համերգով երգչուհին սկսում է իր համաշխարհային շրջագայությունը: Սեուլից նա մեկնելու է Հոնկոնգ, ճապոնիա, Սինգապուր և Նոր Զելանդիա: Կազմակերպիչները հայտնել են, որ Հարավային Կորեան միակ երկիրն է եղել, որը սահմանափակել է երիտասարդության մուտքը երգչուհու համերգին:

Իշխանությունները նման քայլի գնացել են այն բանից հետո, երբ մի շարք պահպանողական հասարակական կազմակերպություններ և քրիստոնեական խմբեր պահանջել են ընդհանրապես չեղյալ հայտարարել համերգը:

Լեդի Գագան համալրել է արտիստների «սև ցուցակը», որոնց չի հաջողվել դուրս գալ սեուլյան բեմահարթակ Մերլին Մենսոնի, 50 cent-ի և Jay-Z-ի նման:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---