Պաղեստինի պատվիրակությունը մտադիր է Իսրայելի վարչապետին փոխանցել Մահմուդ Աբասի նամակը

Պաղեստինի պատվիրակությունը մտադիր է Իսրայելի վարչապետին փոխանցել Մահմուդ Աբասի նամակը

PanARMENIAN.Net - Բարձրաստիճան պաղեստինյան պատվիրակությունը մտադիր է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին հանձնել Պաղեստինի ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբասի նամակը և սպասում է հանդիպման վերաբերյալ համաձայնության:

Պատվիրակության կազմում կընդգրկվեն ՊԱՎ վարչապետ Սալամ Ֆայադը, Պաղեստինի ազատագրման կազմակերպության գործկոմի անդամ Սաիբ Օրեյկատը և նույն կազմակերպության քարտուղար Յասիր Աբեդ Ռաբբոն:

Ըստ աղբյուրի, մինչ օրս Նեթանյահուն պաշտոնապես չի հրաժարվել հանդիպումից, սակայն չի էլ հստակեցրել, թե երբ այն կլինի, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---