Դարիուշ Միխալչևսկի. Ես չեմ կարծում, որ Աբրահամը կկարողանա կրկին աշխարհի չեմպիոն դառնալ

Դարիուշ Միխալչևսկի. Ես չեմ կարծում, որ Աբրահամը կկարողանա կրկին աշխարհի չեմպիոն դառնալ

PanARMENIAN.Net - «Վիլշևսկին հոյակապ մարզիկ է: Արթուրը չպետք է թերագնահատի նրան: Ես չեմ կարծում, որ Աբրահամը կկարողանա կրկին աշխարհի չեմպիոն դառնալ, քանի որ նա ֆիզիկապես զիջում է ներկայումս առաջին դիրքերում գտնվող բռնցքամարտիկներին»,- ասել է գերմանացի բռնցքամարտիկ Դարիուշ Միխալչևսկին, հաղորդում է boxingscene.com-ը:

Մարտի 31-ին Քիլ քաղաքում կայանալիք Արթուր Աբրահամ – Պյոտր Վիշնևսկի (Լեհաստան) մենամարտի նախօրեին Միխալչևսկին հայտնել է, որ լեհ բռնցքամարտիկը մեծ խնդիրներ կստեղծի Աբրահամի համար:

Սա հայ բռնցքամարտիկի երկրորդ մենամարտն է լինելու 2012 թվականին: Հունվարին Օֆֆենբուրգում (Գերմանիա) Աբրահամը հինգերորդ ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթեց Պաբլո Ֆարիասին:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---