Տիգրան Սարգսյան. Հայաստանին լարված աշխատանք է սպասվում մոտակա երեք տարիներին

Տիգրան Սարգսյան. Հայաստանին լարված աշխատանք է սպասվում մոտակա երեք տարիներին

PanARMENIAN.Net - Եվրամիության հետ համագործակցության գործընթացքում արձանագրվել են ակնառու հաջողություններ, հայտնել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` ելույթ ունենալով մարտի 31-ին կառավարությունում Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստում: «Արդյունքում ԵՄ-ն հանդես եկավ Հայաստանի հետ Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի բանակցությունների մեկնարկի շուրջ քաղաքական հայտարարությամբ: Այդ մասին հաղորդում է Հայաստանի կառավարության մամլո ծառայությունը:

«Այսինքն, այն նպատակը, որը դրել էինք մեր առջև, կատարվեց: Առաջիկայում մեզ սպասվում է երեք տարվա լարված աշխատանք, որպեսզի ՀՀ-ում ներդնենք ԵՄ-ի կողմից պահանջվող չափանիշները և վավերացնենք այս համաձայնագիրը, որը լուրջ առաջընթաց կապահովի մեր երկրի համար»,- նշել է վարչապետը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---