Շեյխ Նասրալլա. Սիրիական ճգնաժամի միակ լուծումը քաղաքական երկխոսությունն է![]() 31 մարտի 2012 - 16:28 AMT PanARMENIAN.Net - Սիրիական ճգնաժամը «ռազմական լուծում չունի» , կարծում է լիբանանյան շիիթական «Հեզբոլլահ» խմբավորման առաջնորդ շեյխ Հասան Նասրալլան, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Դամասկոսի դաշնակիցներից մեկի խոսքով, զինված ընդդիմության գործողություններից մեկ տարի անց չի հաջողվել տապալել Բաշար Ասադի ռեժիմը, իսկ արտաքին ներխուժման հարցը Սիրիա կամ այնտեղ արտասահմանյան և արաբական զորքեր ուղարկելը «վերջնականապես փակ է ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային մակարդակում»: «Ճգնաժամից դուրս գալու միակ ելքը երկխոսության միջոցով քաղաքական կարգավորումն է, և մենք ամենասկզբից կողմերին դա ենք կոչ արել»,- ասել է Նասրալլան, ով ուրբաթ օրը Բեյրութում դիմել է իր կողմնակիցներին: Նա հասկացնել է տվել, որ մեծ հույսեր է կապում Սիրիայում ՄԱԿ և ԱՊԼ բանագնաց Քոֆի Աննանի միջնորդական ջանքերի հետ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |