ԱՄՆ-ը Ռուսաստանին մտահոգություն է հայտնել Մոսկվայում իր դեսպանի անվտանգության առիթով![]() 31 մարտի 2012 - 16:36 AMT PanARMENIAN.Net - Վաշինգտոնը ռուսական կողմին մտահոգություն է հայտնել Մոսկվայում ԱՄՆ դեսպան Մայքլ Մաքֆոլի անվտանգության առիթով: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», այդ մասին հաղորդել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները: «Դեսպանի Մոսկվա ժամանելուց հետո տեղի են ունեցել մի շարք միջադեպեր, որոնք անհանգստություն են առաջացնում նրա անվտանգության վերաբերյալ»,- հայտարարել է Թոները: Նա հասկացնել է տվել, որ անհանգստությունը կապված է նրա հետ, որ դեսպանին հետևում են, գաղտնալսում նրա հեռախոսը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |