Մարկո Հուք. Արթուր Աբրահամը Վիլշևսկուն կհաղթի նոկաուտով

Մարկո Հուք. Արթուր Աբրահամը Վիլշևսկուն կհաղթի նոկաուտով

PanARMENIAN.Net - Առաջին ծանր քաշային կարգում WBO վարկածով չեմպիոն Մարկո Հուքը խոստովանել է, որ Պյոտր Վիլշևսկին Արթուր Աբրահամի հետ մենամարտում շանս չունի:

«Այդ մենամարտը շատ լարված է լինելու: Բայց կարծում եմ, որ ցանկացած դեպքում Արթուրը կհաղթի, քանի որ շատ ավելի ուժեղ է իր հակառակորդից: Իսկ Վիլշևսկին շանս չունի, մենամարտն ավարտվելու է նոկաուտով հօգուտ Արթուրի»,- ասել է Հուքը, հաղորդում է sportbox.ru-ն:

Բռնցքամարտիկը նշել է, որ երկրորդ միջին քաշային կարգում Աբրահամը բացասական փորձ է ձեռք բերել և դեռ պետք է հաստատվի այդ կարգում:

Աբրահամ – Վիլշևսկի մենամարտը տեղի կունենա մարտի 31-ին Քիլ քաղաքի «Sparkassen» արենայում:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---