Սերգեյ Լավրովը կպատասխանի ԵՊՀ ուսանողների և դասախոսների հարցերին

Սերգեյ Լավրովը կպատասխանի ԵՊՀ ուսանողների և դասախոսների հարցերին

PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով ապրիլի 2-3-ը պաշտոնական այցով Հայաստան ժամանող ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը այցի շրջանակում կհանդիպի Երևանի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ, հաղորդում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

Սերգեյ Լավրովի այցը նվիրված է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին: Ռուսաստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը կնքվել է1992 թվականի ապրիլի 3-ին:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---