Արթուր Աբրահամը նվաճել է WBO Europe գոտին 1 ապրիլի 2012 - 01:54 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 1-ին գերմանական Քիլ քաղաքի «Sparkassen» արենայում միջին քաշային կարգի աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը` Գերմանիա, մենամարտ է անցկացրել այս քաշային կարգում Եվրոպայի նախկին մրցանակակիր Պետեր Վիլշևսկու դեմ: Բռնցքամարտիկները պայքարում էին WBO Europe գոտու համար: Աբրահամը հենց առաջին ռաունդից փորձում էր կառավարել մենամարտը և թելադրել իր կանոնները, սակայն չկարողացավ մենամարտը ժամանակից շուտ ավարտել: Բռնցքամարտիկները ռինգում անցկացրել են բոլոր 12 ռաունդներն էլ: 7-րդ ռաունդում, կանոնները խախտելու համար, լեհ բռնցքամարտիկը նախազգուշացում է ստացել: Աբրահամը առավել ակտիվ էր մենամարտի կեին, իսկ 11-րդ ռաունդում հակառակորդին մի քանի վտանգավոր հարված է հասցրել: Մրցավարների որոշմամբ, մեծ առավելությամբ` 118:109,118:109,119:108 հաշվով, հաղթանակ է տարել Աբրահամը: Նա իր 37-րդ մենամարտում տարել է 34-րդ հաղթանակը: Վիլշևսկին անցկացրել է իր 33-րդ մենամարտը և կրել 3-րդ պարտությունը: Սա հայ բռնցքամարտիկի այս տարվա 2-րդ մենամարտն էր: Հունվարին Օֆֆենբուրգում Աբրահամը 5-րդ ռաունդում, տեխնիկական նոկաուտով հաղթանակ է տոնել Պաբլո Ֆարիսայի նկատմամբ` Արգենտինա: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Դեմիրճյանում և Բաղրամյանում ոստիկանական ուժերի կուտակումներ են, փշալարեր են բերվել Գառնիկ Դանիելյանն ասել է, որ ըստ լուրերի, ԱԺ-ում դիպուկահարներ էլ կան ԼՂ-ից տեղահանվածների համար սոցբնակարանների հիմնանորոգումը շուտով կսկսվի Քննարկվում է 300 կացարանի նախագիծ Փոխվարչապետ․ Հունվարից 1-ից վարձի աջակցությունն աշխատանքային տարիքի ԼՂ տեղահանվածներին գուցե դադարի Նրա խոսքով, առաջիկա ամիսների կհստակեցնեն նշված աջակցության ծրագրում նախատեսվող փոփոխությունները «ՍոֆթԿոնստրակտ» ՓԲԸ-ն շաբաթօրյակ է արել «Ջրվեժ» անտառպարկում Անտառպարկում կտեղադրվեն նաև ժամանակակից նստարաններ և տեսակավորման աղբարկղեր |