Քլինթոնը Ասադին խոստանում է «լուրջ հետևանքներ», ընդդիմությանը` «հաղորդակցական սարքավորումներ»![]() 1 ապրիլի 2012 - 16:00 AMT PanARMENIAN.Net - Կիրակի ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Սիրիայի իշխանություններին կոչ է աքրել դադարեցնել ռազմական գործողությունները` հայտարարելով, որ հակառակ դեպքում Դամասկոսը կարող է բախվել «լուրջ հետևանքների»: Պետքարտուղարը նաև սիրիական ընդդիմությանը կոչ է արել մշակել երկրում իրավիճակի կարգավորման քաղաքական ծրագիր: Ըստ նրա, ԱՄՆ Սիրիայի քաղաքացիական ընդդիմությանը հաղորդակցական սարքավորումներ կտրամադրի: Քլինթոնն ընդգծել է, որ Սիրիայի կառավարությունն, ամենայն հավանականությամբ, խախտել է երկրում իրավիճակի կարգավորման վերաբերյալ ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ դեսպանորդ Քոֆի Աննանի ծրագիրը: Կիրակի Սիրիայի իշխանությունները հայտարարել են, որ առաջինը չեն դադարեցնի կրակը: Ստամբուլում տեղի է ունենում «Սիրիայի բարեկամների» կոնֆերանսը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |