Սիրիական իշխանությունները բացասաբար են պատասխանել Աննանի` կրակն առաջին դադարեցնելու առաջարկին

Սիրիական իշխանությունները բացասաբար են պատասխանել Աննանի` կրակն առաջին դադարեցնելու առաջարկին

PanARMENIAN.Net - Սիրիական իշխանությունները բացասաբար են պատասխանել ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ դեսպանորդ Քոֆի Աննանի` կրակն առաջին դադարեցնելու առաջարկին, կիրակի հաղորդել է Ասսոշիեյթիդ Պրեսսը:

Սիրիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ջիհադ Մակդեսին հայտարարել է, որ կառավարական զորքերը կլքեն սիրիական քաղաքների բնակելի թաղամասերը, երբ այդ վայրերում կվերականգնվի անվտանգությունը:

Դամասկոսի հայտարարությունը հնչել է հրադադարի ծրագրին կառավարության համաձայնությունից մի քանի օր անց: Նախօրեին Սիրիայի ԱԳՆ հայտարարել էր, որ սիրիական կառավարությունը տապալելու ընդդիմության փորձերը ձախողվել են:

Ստամբուլում տեղի է ունենում «Սիրիայի բարեկամների» կոնֆերանս:

Սիրաիայում մոտ մեկ տարի է չեն դադարում հակակառավարական ցույցերը: ՄԱԿ-ի պաշտոնական տվյալներով երկրում զոհերի թիվը գերազանցում է 9000, իսկ 200 հազար քաղքաքացիներ փախստականի կարգավիճակում են:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---