Նորվեգիայի արյունալի ջարդերի հեղինակ Անդրես Բրեյվիկը ժամանակին մտածել է Օբամայի վրա համահափորձի մասին![]() 1 ապրիլի 2012 - 17:09 AMT PanARMENIAN.Net - Նորվեգացի Անդրես Բրեյվիկը, ով մեղադրվում է 2 ահաբեկչությունների կազմակերպման մեջ, մտադիր էր ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վրա մահափորձ իրականացնել` 2009թ Օսլոյում նրան Նոբելյան մրցանակ հանձնելու ժամանակ, հաղորդում է նորվեգական «Դագբլադետ» պարբերականը իր կայքում` հղելով մեղադրյալի հարցաքննության`իրեն հայտնի դարձած մանրամասները: Ինչպես պնդում է պարբերականը, Բրեյվիկն, իբրև թե, հարցաքննության ժամանակ հայտարարել է, որ մահափորձը կլիներ խորհրդանշական` ուղղված ոչ թե կոնկրետ Օբամային, այլ հաստատությանն ու իրադարձությանը, քանի որ Նոբելյան մրցանակը, ըստ նրա, շնորհվում է, որպես կանոն, ձախ հայացքների տեր գործիչներին, իսկ Բրեյվիկն իրեն կոչում է «եվրոպական հակամարքսիստ»: Պարբերականը հավելում է նաև, որ Բրեյվիկը ոստիկանությանը հայտնել է, որ մտածել է նախագահի մահափորձի տարբեր ձևերի մասին` սկսած ավտոմեքենայի պայթյունից: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |