Դավութօղլու. Աննանի նախագիծը Ասադի վերջին հնարավորությունն է 1 ապրիլի 2012 - 17:14 AMT PanARMENIAN.Net - Աննանի նախագիծը Բաշար Ասադի համար երկրում ճգնաժամը հաղթահարելու վերջին հնարավորությունն է: Այս մասին կիրակի Ստամբուլում «Սիրիայի բարեկամներ» խմբի կոնֆերանսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն, հաղորդում է Ալ-Ջազիրա հեռուստաալիքը: Կիրակի Սիրիայի իշխանությունները հայտարարել են, որ առաջաինը չեն դադարեցնի կրակը: Սիրիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ջիհադ Մակդեսին հայտարարել է, որ կառավարական զորքերը կլքեն սիրիական քաղաքների բնակելի թաղամասերը, երբ այդ վայրերում կվերականգնվի անվտանգությունը: Ստամբուլում ընթացող Սիրիայի բարեկամների հանդիպմանը մասնակցում են ավելի քան 80 երկրների ներկայացուցիչներ և մի շարք միջազգային կազմակերպություններ: ՄԱԿ-ի ԱԽ-ի Ռուսաստանի և Չինաստանի ներկայացուցիչները հանդիպմանը չեն մասնակցում: Սիրիայում մոտ մեկ տարի է չեն դադարում հակակառավարական ցույցերը: ՄԱԿ-ի տվյալներով երկրում զոհերի թիվը գերազանցում է 9 հազարը, իսկ 200 հազար բնակիչ ձեռք է բերել փախստականի կարգավիճակ: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |