Վիլֆրիդ Զաուերլանդ. Ես զգացի, որ Աբրահամը վերագտել է իրեն![]() 1 ապրիլի 2012 - 17:21 AMT PanARMENIAN.Net - Նախօրեին Պետեր Վիլշևսկու հանդեպ հաղթանակ տարած Արթուր Աբրահամի պրոմոուտեր Վիլֆրիդ Զաուերլանդը կարծում է, որ հայ բռնցքամարտիկը վերագտել է իրեն: «Արթուրը վերադարձել է ճիշտ ուղուն: Մտնելով հանդերձարան` զգացի, որ նա վերագտել է իրեն: Վիլշևսկին հզոր բռնցքամարտիկ է, տեղաշարժվելու հրաշալի ոճ ունի: Ուստի նրան հարվածելն այքէան էլ հեշտ չէր: Զգացվում է, որ Արթուրն արդեն վերականգնել է պոտենցիալի 80 տոկոսը, որն անհրաժեշտ է կոչման համար պայքարելու: Մյուս 20 տոկոսը կվերականգնենք առաջիկա 3-4 ամիսների ընթացքում»,-Զաուերլանդի խոսքը հաղորդում է sportbox.ru-ն: Հայ բռնցքամարտիկի հաջորդ մրցակիցն է լինելու Ռոբերտ Շտիգլից-Ջորջ Գրովուս հանդիպման հաղթողը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |