Այսօր Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Ծաղկազարդը![]() 1 ապրիլի 2012 - 18:46 AMT PanARMENIAN.Net - Այսօր` ապրիլի 1-ին, Սուրբ Հարությանը (Զատիկ) նախորդող կիրակի օրը Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Ծաղկազարդը, որը խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը տոնը հռչակել է որպես մանուկների օրհնության օր, նկատի ունենալով այն, որ Քրիստոսի տաճար մտնելու ժամանակ մանուկներն աղաղակում էին «Օրհնություն, Դավթի որդուն»: Հիսուսի մուտքը Երուսաղեմի բնակիչներն ընդունել են մեծ ուրախությամբ` ձիթենու և արմավենու ճյուղերը փռելով ճանապարհի վրա, որը խորհրդանշել է առանձնակի պատիվներ և հանդիսավորություն: Ձիթենին համարվել է իմաստություն, խաղաղություն, հաղթանակի և փառքի նշան: Այդ ճյուղերի ընծայումը խորհրդանշում թ մահվան հանդեպ հաղթանակ: Տոնի նախօրեին` շաբաթ օրը բացվում է եկեղեցու խորանի վարագույրը, իսկ կիրակի օրը` ժամերգությունից հետո բաց վարագույրներով մատուցվում է պատարագ: Այդ օրը առավոտյան օրհնվում են ուռենու կամ ձիթենու ճյուղերը, և բաժանվում մարդկանց: Այդ օրը եկեղեցիներում մանուկների օրհնության կարգ է կատարվում: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |