ԵՐԵՎԱՆ Է ԺԱՄԱՆՈՒՄ ԱՄՆ ԶՈՒ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ

PanARMENIAN.Net - Մարտի 30-ին երկօրյա աշխատանքային այցով Երեւան կժամանի ԱՄՆ զինված ուժերի Եվրոպական հրամանատարության պաշտպանական պլանավորման եւ քաղաքականության վարչության պետ, գեներալ-մայոր Ջեֆրի Քելլերը: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, այցի ընթացքում Ջ.Քելլերը կհանդիպի Հայաստանի նախագահին առընթեր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանին եւ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանին: Ամերիկյան գեներալը կայցելի նաեւ Հայաստանի խաղաղապահ գումարտակ:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---