«Գևորգյան մարտարվեստի դպրոցը» հրավիրում է ռազմահայրենասիրական դաստիարակության մասին քննարկման 2 ապրիլի 2012 - 12:50 AMT PanARMENIAN.Net - «Անի պլազայի» Նաիրի սրահում ապրիլի 3-ին՝ ժամը 15.00-ին, տեղի կունենա «Ռազմահայրենասիրական դաստիարակության մոտեցումները» թեմայով խորհրդաժողով: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդել են Գևորգյան մարտարվեստի դպրոցից` միջոցառման նպատակն է քննարկել և մշակել ռազմահայրենասիրական դաստիարակության մոտեցումների տարբերակ, որի շուրջ հնարավոր կլինի ձևավորել միասնական հայեցակարգ: Խորհրդաժողովին մասնակցելու են հասարակական կազմակերպություններ, մշակութային և կրթական կենտրոններ ներկայացնող շուրջ 100 անձինք, ինչպես նաև ՀՀ կառավարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ: Խորհրդաժողովի ընթացքում զեկույցով հանդես կգան «Գևորգյան մարտարվեստի դպրոց» հայրենասիրական-կենտրոնի նախագահ, ազատամարտիկ Գևորգ Գևորգյանը, «Միջմշակութային ուսումնասիրությունների կենտրոնի» փոխնախագահ Արեգ Թադևոսյանը և այլք: Կազմակերպիչն է ՀՀ պաշտպանության նախարարության Սպայի տանը գործող «Գևորգյան մարտարվեստի դպրոց» հայրենասիրական-երիտասարդական կենտրոնը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |