ԱՄԵՐԻԿԱՀԱՅԵՐԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ

PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը նախապատրաստում է Հայոց ցեղասպանության 88-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների ծրագիր: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, վկայակոչելով Հայ դատի հանձնախումբը, գլխավոր միջոցառումը կկայանա ապրիլի 25-ին Նյու Յորքի քաղաքային խորհրդի շենքում: Միջոցառմանը ելույթի խոսքով հանդես կգա Հոլոքոստի եւ ցեղասպանության ինստիտուտի գործադիր տնօրեն պրոֆեսոր Իսրայել Չերնին, որը մի շարք հետազոտություններ է հրապարակել Հայոց ցեղասպանության պատմության վերաբերյալ: Սպասվում են նաեւ ՄԱԿ-ի օտարերկրյա առաքելությունների, ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների ելույթները:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---