Ռուբեն Հակոբյան. «Ժառանգության» ցուցակը գաղափարական հենքի վրա դաշինքի եզակի օրինակներից է 2 ապրիլի 2012 - 13:39 AMT PanARMENIAN.Net - Ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը նշել է, որ կուսակցության ընտրացուցակը առաջիկա խորհրդարանական ընտրություններում գաղափարական հենքի վրա կազմված դաշինքի եզակի օրինակներից է: «Մեր քաղաքական կյանքում ներկայումս սա եզակի դեպք է, երբ ձևավորվում է մի կազմավորում, որը ոչ միայն ընտրական միավորում է, այլ միավորում է քաղաքական-գաղափարախոսական հիմքի վրա, հետագա համագործակցության ծրագրով»,-հայտարարել է նա Երևանում կայացած մամլո ասուլիսում: «Ազատ դեմոկրատների» ներկայացուցիչ Ալիկ Արզումանյանը նշել է, որ ընտրացուցակը կազմվել է հավասարության սկզբունքով «Ժառանգության», «Ազատ դեմոկրատների» ու հանրային հատվածի հետ: «Սա իրավիճակային միավորում չէ, այլ տևական համագործակցության սկիզբ»,-ասել է նա՝ հավելելով, որ նրանց նպատակն է կյանքի կոչել քաղաքացիական հասարակության պահանջները: Իր հերթին «Ժառանագության» ընտրացուցակում ընդգրկված Կարապետ Ռուբինյանը շնորհակալություն է հայտնել ցուցակում հասարակական հատվածի ներկայացուցիչների ընդգրկելու համար և նշել է, որ «Ժառանգության» և «Ազատ դեմոկրատների» այս դաշինքում նրան գրավել են ազատականության գաղափարները, որի կրող են հանդիսանում երկու կուսակցությունները: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին |