Երևանում տեղի է ունեցել «Աուտիզմը Հայաստանում-ձեռքբերումներ և հեռանկարներ» թեմայով գիտաժողով

Երևանում տեղի է ունեցել «Աուտիզմը Հայաստանում-ձեռքբերումներ և հեռանկարներ» թեմայով գիտաժողով

PanARMENIAN.Net - Աուտիզմի իրազեկման միջազգային օրվա կապակցությամբ, այսօր, ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի ունեցավ «Աուտիզմը Հայաստանում-ձեռքբերումներ և հեռանկարներ» թեմայով գիտաժողով:

Գիտաժողովին հրավիրվածներին և մասկակիցներին ողջունեցին ՀՀ ԿԳ նախարարը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարը, ՀՀ առողջապահության փոխնախարարը:

Արմեն Աշոտյանն իր ողջույնի խոսքում նշեց, որ արդեն ստեղծվել է Աուտիզմի ազգային հիմնադրամ. «Յուրաքանչյուր երեխայի կրթական կարիքները հոգալը կառավարության գործառույթ է, և այդ գործառույթից չեն կարող դուրս մնալ աուտիզմով հիվանդ երեխաները»:

ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի ղեկավար Քրիստինա Ռոչելլան ասաց, որ Հայաստանն այն առաջատար երկրներից է, որտեղ մեծ ուշադրություն է դարձվում երեխաների իրավունքների պաշպանությանն ու աջակցմանը:

Գիտաժողովին ներկա էին «Առաջինը երեխաներին» բարեգործական կազմակերպության, «Երեխաների զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի «Աուտիզմի հաղթահարումը» ՀԿ-ի և մի շարք այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ:

«Երեխաների զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի տնօրեն Այրա Հեյլվելն կարևորեց վերջին 2-3 տարիներին Հայստանում անցկացված ուսումնասիրություները, որոնք, մինչ այդ չէին արվել ամբողջ աշխարհում:

2008 թվականին ՄԱԿ-ը ապրիլի 2-ը հայտարարեց Աուտիզմի մասին իրազեկման համաշխարհային օր, ընդգծելով աուտիզմով տառապող երեխաների և մեծահասակների կյանքի որակը բարելավելու անհրաժեշտությունը

Աուտիզմը զարգացման բարդ խանգարում է, որն ի հայտ է գալիս երեխաների մոտ կյանքի առաջին 3 տարիների ընթացքում: Դա նյարդաբանական խանգարում է, որը հիվանդ երեխային խոչընդոտում է հաղորդակցական և սոցիալաական հարաբերությունենրում:

Անցկացվեց «Աուտիզմը Հայաստանում-ձեռքբերումներ և հեռանկարներ» թեմայով գիտաժողով

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---