Երևանի քաղաքապետ. Քաղաքի դռները միշտ բաց են «Տոկիո» քառյակի առջև 2 ապրիլի 2012 - 18:19 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է «Երևանյան հեռանկարներ» 13-րդ երաժշտական միջազգային փառատոնի մասնակից «Տոկիո» լարային քառյակի անդամներին և փառատոնի հիմնադիր նախագահ, գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանին: Ողջունելով հյուրերին` քաղաքապետը շնորհավորել է 2012 թվականի համերգաշրջանի բացման կապակցությամբ և կարևորել քառյակի մասնակցությունը երևանյան մշակութային կյանքին: «Մեր քաղաքը մշակութային հարուստ պատմություն ու ներկա ունի և մեզ համար պատիվ է հյուրընկալել ձեզ Երևանում: Վստահ եմ, որ համերգային անմոռանալի երեկո է սպասում երևանցիներին»,-նշել է Տարոն Մարգարյանն ու հավելել, որ Երևանի դռները միշտ բաց են քառյակի առջև: Շնոհակալություն հայտնելով քաղաքապետին ջերմ հյուրընկալության համար` քառյակի անդամները նշել են, որ, իրենք տպավորված են ու երջանիկ 7 տարի անց` 2-րդ անգամ գտնվել 2794-ամյա քաղաքում և անհամբեր սպասում են երևանյան հանդիսատեսի հետ հանդիպմանը: Քաղաքապետը հյուրերին առաջարկել է ազատ ժամանակը տնօրինել քաղաքին ծանոթանալով և հույս հայտնել, որ քառյակի հետ հաջորդ հանդիպումը չի ուշանա ու երևանյան հանդիսատեսը ավելի հաճախ հնարավորություն կունենա ունկնդրել երաժշտախմբի կատարումները: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |