20 ընտանիքներ ստացել են հողամասերի նկատմամբ հիմքերի վերականգնման իրավունք![]() 2 ապրիլի 2012 - 18:29 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ` Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ գյուղում և Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Չարբախ թաղամասում բնակվող 20 ընտանիքներ ստացել են իրենց հողամասերի նկատմամբ հիմքերի վերականգնման իրավունք: Ինչպես PanARMENIAN.Net ին հայտնում են Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից` որոշումները բնակիչներին է հանձնել քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ով նշել է, որ երկարամյա խնդիրը փուլ առ փուլ լուծում է ստանում: Երևանի Չարբախ թաղամասի և Հաղթանակ գյուղի տարածքում դեռևս 1990-ական թվականներին հողատարածքներ են հատկացվել բազմաթիվ ընտանիքների: 2005թ.-ից մինչ օրս հողամասերի հատկացման հիմքերը վերականգնելու և հողամասերի հատակագծեր թողարկելու համար հարցին լուծում է տրվել միայն առանձին դեպքերում: Քաղաքապետը վստահեցրել է, որ լուծում են ստանալու ոչ միայն Հաղթանակ գյուղի այլև մնացած բոլոր մասնավոր տնատիրությունների բնակիչների խնդիրները: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |