Ջոն Հեֆերն. Հայաստանի և ԱՄՆ-ի միջև համագործակցությունը հիմա ավելի ամուր է, քան երբևէ 2 ապրիլի 2012 - 18:54 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի և ԱՄՆ-ի միջև երկկողմանի հարաբերությունները հիմա շատ սերտ են և օրեցօր ուժեղանում են, իսկ համագործակցությունը շատ խորն է և ամուր, քան երբևէ: Այդ մասին հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը Հայաստանի և ԱՄՆ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների 20-ամյակի առթիվ կայացած միջոցառմանը: «Մեր երկխոսությունը գտնվում է ամենաբարձր մակարդակում: Նախագահ Սարգսյանն արդեն հանդիպել է նախագահ Օբամայի հետ, իսկ պետքարտուղար Քլինթոնը 18 տարվա մեջ առաջին անգամ եղել է այստեղ, և հուսով ենք, որ այս տարի կրկին կայցելի Հայաստան»,- նշել է նա: Դեսպանը նշել է, որ երկրները համագործակցում են ամենատարբեր ոլորտներում, նշելով, որ ԱՄՆ-ը փորձում է օգնել Հայաստանում ժողովրդավարության կայացման, բարեփոխումներ իրականացնելու գործում: Նա ընդգծել է, որ անհրաժեշտ է ավելի ամրապնդել տնտեսական համագործակցությունը, ավելացնել երկրների միջև ապրանքաշրջանառությունը: «Այն կազմում է տարեկան 200-250 մլն դոլար: Պետք է միջոցներ գտնել երկկողմանի առևտուրը և Հայաստանում ներդրումների ծավալն ավելացնելու համար: Կարծում եմ, որ դա լավ կլինի թե Հայաստանի, թե ԱՄՆ-ի համար»,- նշել է Հեֆերնը: Ինչ վերաբերվում է Իրանի վրա ԱՄՆ ռազմական հարվածի դեպքում Հայաստանի համար հնարավոր հետևանքների մասին հարցին, ապա դեսպանը կոնկրետ չի պատասխանել և նշել է, որ ԱՄՆ-ը համագործակցում է Հայաստանի իշխանությունների հետ անվտանգության հարցերում: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | ՄՊՀ-ն թույլատրել է «Արդշինբանկ» և «HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ների համակենտրոնացումը Հանձնաժողովը եզրահանգել է, որ այն չի հանգեցնում մրցակցության սահմանափակմանը, սպառողների շահերի վնասմանը ՆԳՆ-ն հորդորում է հավաքի մասնակիցներին զերծ մնալ հասարակական կարգի խախտումներից Կոչ է արվում հարգել համաքաղաքացիների իրավունքները ԱԱԾ–ն հորդորել է ընդդիմադիր շարժման աջակիցներին պահպանել օրինականությունը Նշվում է, որ ոչ իրավաչափ ցանկացած վարքագիծ չեզոքացվելու է ՔԿ–ն մանրամասներ է հայտնել Աջափնյակում սպանության մասին․ Կա նաև վիրավոր Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ |