Կիպրոսի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կժամանի Հայաստան

Կիպրոսի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կժամանի Հայաստան

PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով ապրիլի 3-4-ը պաշտոնական այցով Հայաստան կայցելի Կիպրոսի Հանրապետության ԱԳ նախարար Էրատո Կոզակու-Մարկուլիսը: Այցի ընթացքում Կիպրոսի ԱԳ նախարարին կընդունեն նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն, վարչապետ Տիգրան Սարգսյանը: Տեղի կունենան Հայաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարների բանակցություններն և համատեղ մամլո ասուլիսը: Էրատո Կոզակու-Մարկուլիսը կայցելի նաև Ծիծեռնակաբերդ, ուր ծաղկեպսակ կդնի Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---