«Եվրանեսթ». «Արևելյան գործընկերության» երկրների համար առաջնային է եվրոպական արժեքների և մարդու իրավունքների զարգացումը

«Եվրանեսթ». «Արևելյան գործընկերության» երկրների համար առաջնային է եվրոպական արժեքների և մարդու իրավունքների զարգացումը

PanARMENIAN.Net - Բաքվում անցկացված «Եվրանեսթի» ԽՎ մարդու իրավունքների, ժողովրդավարության և քաղաքական հարցերով հանձնաժողովի նիստում ընդունվել է հաշվետվություն «Ժողովրդավարության ապագա խնդիրները, որոնք ներառում են Եվրոպայի խորհրդի և Արևելյան գործընկերության երկրների անկախ ազատ ԶԼՄ-ների հարցերը» թեմայով:

«Այդ հաշվետվությունը պատրաստելիս մենք շատ փոխզիջումների ենք գնացել»,- նիստի ժամանակ ասել է հաշվետվության համազեկուցող, ադրբեջանցի պատգամավոր Ալի Հուսեյնլին: «Արևելյան գործընկերության» երկրների համար առաջնահերթ հարցերը եվրոպական արժեքների և մարդու իրավունքների զարգացումն են:

Նրա խոսքով, հաշվետվությունը պատրաստելիս հանձնաժողովը մեծ տեղ է հատկացրել կոռուպցիայի դեմ պայքարի, մեդիայի զարգացման հարցերին:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---