Նախընտրական մրցավազքի մասնակիցները Հայաստանի Հանրային հեռուստատեսությունում (ՀՀՀ) կստանան 60 րոպե անվճար և 120 րոպե վճարովի հիմունքներով եթերաժամ 3 ապրիլի 2012 - 10:05 AMT PanARMENIAN.Net - Հանրապետության Ազգային ժողովի 2012թ. մայիսի 6-ի ընտրություններին համամասնական ընտրակարգով գրանցված կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին հանրային ռադիոյից և հանրային հեռուստատեսությունից անվճար և վճարովի եթերաժամ տրամադրելու կարգը, համաձայն որի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների դաշինքին նախընտրական քարոզչության ժամանակ հանրային հեռուստատեսությամբ և (կամ) հանրային ռադիոյով եթերաժամ տրամադրվում է հավասար պայմաններով: Ինչպես հաղորդում է ՀՀ ԿԸՀ մամլո ծառայությունը, նախընտրական մրցավազքի մասնակիցները Հայաստանի Հանրային հեռուստատեսությունում (ՀՀՀ) կստանան 60 րոպե անվճար և 120 րոպե վճարովի հիմունքներով եթերաժամ: Հանրային ռադիոն կտրամադրի 120 րոպե անվճար և մինչև 180 րոպե վճարովի հիմունքներով եթերաժամ: Ընդ որում, ՀՀՀ-ն ապրիլի 8-ից ապրիլի 22-ը ներառյալ կտրամադրի օրը 2 րոպե անվճար և մինչև 4 րոպե վճարովի հիմունքներով, ապրիլի 23-ից մինչև ապրիլի 28-ը` օրը 2 րոպե անվճար և մինչև 5 րոպե վճարովի հիմունքներով, ապրիլի 29-ից մայիսի 4-ը` օրը 3 րոպե անվճար և մինչև 5 րոպե վճարովի հիմունքներով։ Հանրային ռադիոն ապրիլի 8-ից ապրիլի 25-ը ներառյալ կտրամադրի օրական երկու անգամ` 2-ական րոպե անվճար և մինչև 3-ական րոպե վճարովի հիմունքներով, ապրիլի 26-ից ապրիլի 28-ը` օրական երկու անգամ` 2-ական րոպե անվճար և մինչև 4-ական րոպե վճարովի հիմունքներով, իսկ ապրիլի 29-ից մայիսի 4-ը` օրական երկու անգամ` 3-ական րոպե անվճար և մինչև 4-ական րոպե վճարովի հիմունքներով։ Հայաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան մայիսի 6-ին: Ընտրություններին մասնակցում են ութ քաղաքական կուսակցություններ (Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ), «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ), ՀՅ «Դաշնակցությունը» (ՀՅԴ), «Օրինաց երկիր» կուսակցությունը, «Ժառանգությունը», Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը (ՀԴԿ), «Միավորված հայեր» կուսակցությունը) և մեկ նախընտրական բլոկ` ի դեմս ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ): Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Հենաշարժողական խնդիրներով անձանց համար Երևանի 9 հասցեում հատուկ վերելակներ կտեղադրվեն Մայրաքաղաքում նախատեսվում է կառուցել մոտ 500 թեքահարթակ Ռյաբկով․ ՌԴ-ին արևմտյան զենքերով հարվածելու դեպքում հետևանքները կարող են ճակատագրական լինել Նա կոչ է արել ԱՄՆ–ին չթերագնահատել այն պատասխանի լրջությունը, որը կարող են ստանալ Առաջին անգամ հասանելի են ակնթարթային փոխանցումներ СБП-ի միջոցով ՌԴ 190 բանկից ՀՀ Փոխանցումները կատարվում են 0% միջնորդավճարով ԱԳՆ շենքի մոտից բերման ենթարկված 27 քաղաքացին ազատ է արձակվել Քննչական կոմիտեն նրանց կասկածում էր առևերույթ զանգվածային անկարգությունների մասնակցելու մեջ |