Դիվանագիտական անձեռնմխելիության պատճառով Էգմեն Բաղիշը պատիժ չի կրի Հայոց ցեղասպանության ժխտման համար

Դիվանագիտական անձեռնմխելիության պատճառով Էգմեն Բաղիշը պատիժ չի կրի Հայոց ցեղասպանության ժխտման համար

PanARMENIAN.Net - Շվեյցարական դատախազությունը կփակի Հայոց ցեղասպանության փաստը ժխտելու փաստով Թուրքիայի ԵՄ հարցերով նախարար Էգմեն Բաղիշի դեմ հարուցված քրեական գործը: Գործը կփակվի Բաղիշի դիվանագիական անձեռնմխելիության պատճառով:

Շվեյցարիայում Բաղիշի նկատմամբ հետաքննություն են սկսել: Գործը հարուցվել է Շվեյցարիայի ՔՕ 261 հոդվածով: Այդ հոդվածով մեղադրանքներ են առաջադրվում ռասիստական հայտարարությունների համար: Մասնավորապես Դավոսի տնտեսական համագումարի ժամանակ նախարարն իրեն թույլ է տվել նկատել, որ Հայոց ցեղասպանություն «չի եղել»: Հետաքննություն սկսելուց հետո Անկարայում Շվեյցարիայի դեսպանը ետ էր կանչվել ԱԳՆ` բացատրություններ տալու համար:

«Շվեյցարիայի ԱԳՆ հետ բանակցություններից հետո, դատախազությունը եկավ այն եզրակացության, որ Բաղիշի նկատմամբ քրեական գործը պետք է փակել, քանի որ նա, լինելով ԵՄ հարցերով նախարար, Շվեյցարիայի տարածքում դիվանագիտական անձեռնմխելիություն ունի»,-ասվում է շվեյցարական դատախազության հայտարարությունում:

Շվեյցարական իշխանությունները մի քանի անգամ իրավական քայլեր են ձեռնարկել այն անձանց նկատմամբ, ովքեր ժխտել են Հայոց ցեղասպանությունը: Առավել մեծ աղմուկ հանած գործ էր թուրք քաղաքական գործիչ Դողու Փերինչեկի գործը, ով 2007-ին տուգանվել է 3000 շվեյցարական ֆրանկով:

Փետրվարին Ցյուրիխի կանտոնի դատախազ Քրիստինա Բրաունշվիգը խոստացել էր, որ Բաղիշի նկատմամբ հետաքննությունը մինչև վերջ կհասցնի, սակայն միևնույն ժամանակ հավելել է, որ անհրաժեշտ էր «հաշվի առնել թուրք նախարարի դիվանագիտական իմունիտետը»:

Էգմեն Բաղիշն իրեն թույլ էր տվել հրապարակավ ժխտել Հայոց ցեղասպանության փաստը` կապված Ֆրանսիայի Սենատի` հունվարի 23-ին ընդունած օրինագծի ընդունման հետ: Օրինագիծը Հայոց ցեղասպանության ժխտման համար նախատեսում է 1 տարի ազատազրկում և 45 000 եվրոյի չափով տուգանք:

Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը 2012թ. փետրվարի 28-ի նիստում ոչ սահմանադրական է ճանաչել ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, որն ավելի վաղ ընդունվել էր երկրի Սենատի կողմից: Սահմանադրական խորհուրդն իր որոշումը հիմնավորել է նրանով, որ օրենքը «հակասում է Ֆրանսիայի Սահմանադրության 33-րդ հոդվածին խոսքի ազատության մասին»: Դրանից գրեթե անմիջապես հետո Նիկոլյա Սարկոզին հանձնարարել է կառավարությանը նախապատրաստել նոր օրինագիծ մշակել:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---