Կիպրոսի մասնակցությունը «Եվրատեսիլ 2012»-ին հարցականի տակ է

Կիպրոսի մասնակցությունը «Եվրատեսիլ 2012»-ին հարցականի տակ է

PanARMENIAN.Net - Կիպրոսը, հնարավոր է, չմասնակցի Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ 2012»-ին:

Ինչպես հայտնում է oikotimes-ը, պատճառն այն է, որ Կիպրոսի խորհրդարանը հրաժարվում է հաստատել մրցույթը հեռարձակող CyBC հեռուստաընկերության բյուջեն: Հեռուստաընկերության աշխատակիցները բանակցություններ են սկսել:

Հեռուստաընկերության ներկայացուցիչ, մրցույթի պատվիրակության անդամ Էվի Պապամիքայելը այդ առիթով նշել է. «Ես արդեն հոգնել եմ այս քաղաքական խաղերից: Մենք ստիպված ենք օգնություն ընդունել ցանկացած հաստատություններից, որոնք որոշել են մեզ օգնել: Եթե բյուջեն չհաստատվի, մենք ստիպված կլինենք չմասնակցել այդ մրցույթին, որին հետում են 100-ավոր միլիոն մարդիկ ողջ աշխարհում»:

Մրցույթում Կիպրոսը ներկայացնելու է Իվի Ադամուն` La La Love երգով:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---