ՎիվաՍել-ՄՏՍ-ը 37 մլն դրամի ներդրում կկատարի կրթության ոլորտում![]() 3 ապրիլի 2012 - 13:14 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն այսօր ստորագրեցին համագործակցության համաձայնագիր, որով ընկերությունը ավելի քան 37 մլն դրամի ներդրում կկատարի կրթության ոլորտում: Ծրագրով նախատեսվում է իրականացնել 5 ծրագիր` հանրակրթական և բարձրագույն կրթության ոլորտներում: Արմեն Աշոտյանը նշեց, որ համաձայնագիրն իր բնույթով եզակի է, քանի որ բոլոր 5 կետերը բխում են կառավարության կողմից հաստատված 2012 թվականի գերակայություններից և ներդրումն, այս առումով, շատ թիրախային է: Ռալֆ Յիրիկյանն ասաց, որ գիտակցում է մասնավորի դերի կարևորությունը կրթական ոլորտում, և այս տեսակ ծրագրերը շարունակական բնույթ են ունենալու. «Մենք կշարունակենք իրականացնել այսպիսի ծրագրեր, այնքան ժամանակ, մինչև որ կհասնենք գոնե նվազագույն արդյունքի կրթական ոլորտում»: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |