Նյու Յորքում Հայոց ցեղասպանույթան մասին ներկայացում կբեմադրվի

Նյու Յորքում Հայոց ցեղասպանույթան մասին ներկայացում կբեմադրվի

PanARMENIAN.Net - Մայիսի 4-ին Հերանդ Մարգարյանի «Լռություն» պիեսը ներկայացվելու է Նյու Յորքի The Shell Theater-ում, հայտնում է Broadwayworld-ը: Պիեսի բեմադրիչն է Քեվին Թոմսոնը, դերակատարը` Լորեն Սերաբյանը:

«Լռություն»-ը պատմում է 1915 թ-ին Հայոց ցեղասպանությունից մազապուրծ կնոջ և նրա ընտանիքի մասին: «Լռությունն» ունի ուժ մեզ լուսավորելու այն հետևանքների մասին, որ Հայոց ցեղասպանությունը թողել է 100 տարիների ընթացքում մարդկանց վրա: Այն առաջացնում է պատմության «Լռությունը» և Եղեռնը վերապրածի «Լռությունը»: Քանի որ մենք մոտենում ենք Հայոց ցեղասպանության 100-ամյակին, ժամանակն է ցույց տանք աշխարհին, թե ինչ է իրականում եղել: Ավելին, մենք «Լռություն»-ից պետք է սովորենք զուգահեռներ անցկացնել Սիրիայի, Դարֆուրի և Աֆրիկայի որոշ տարածքների հետ», գրում է հոդվածի հեղինակը:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---