Վազգեն Բադալյան. Եթե Դարչինյանը ճիշտ մարտավարություն ընտրի, կկարողանա հաղթել Յամանակային![]() 3 ապրիլի 2012 - 14:01 AMT PanARMENIAN.Net - PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայ բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանի մարզիչ Վազգեն Բադալյանն ասել է, որ նախապատրաստական փուլը նորմալ է անցել իր սանի համար: Ըստ Բադալյանի, Ճապոնիայում Դարչինյանը կաշխատի օպտիմալ քաշ ձեռք բերելու ուղղությամբ: «Անսելմո Մորենոյի հետ մենամարտի ժամանակ Դարչինյանը վնասվածք ուներ, սակայն այժմ նա լավ է զգում իրեն, նրան միայն անհանգստացնում է ցավը ձախ ձեռքում»,-նշել է մարզիչը: Ըստ նրա, Դարչինյանի պարտությունից հետո Դարչինյանը ռինգ է դուրս գալիս հատկապես կենտրոնացած և հաղթանակ է տենչում: «Վիկը ֆիզիկապես շատ ուժեղ է ու Յամանակայի դեմ պետք է ճիշտ մարտավարություն ընտրի, խորամանկ հարվածներ հասցնի, հարձակողական ոճ որդեգրի: Կարևոր է, որ նա երկու ձեռքերն օգտագործի, այդ դեպքում նա կհաղթի»,-խոստովանել է Բադալյանը: Նա գտնում է, որ ճապոնացի բռնցքամարտիկը տեխնիկապես ուժեղ է ու շատ արագաշարժ: Դարչինյան-Յամանակա մենամարտը տեղի կունենա ապրիլի 6-ին Տոկիոյում, կխաղարկվի ճապոնացու չեմպիոնական գոտին WBC վարկածով: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |