Վրաստան այցելողների 6.8 տոկոսը բաժին է ընկնում Հայաստանին![]() 3 ապրիլի 2012 - 14:17 AMT PanARMENIAN.Net - 2012-ի առաջին եռամսյակում Վրաստան արտասահմանցի քաղաքացիների կատարած այցերի քանակը աճել է 39.4 տոկոսով` նախորդ տարվա նույն ժամանակահատավծի համեմատ` կազմելով 677 278 մարդ, ասվում է Վրաստանի ՆԳՆ կողմից հրապարակված պաշտոնական տվյալներում: 2011թ Վրաստան արտասհմանցի քաղաքացիների կատարած այցերի քանակը կազմել է 2.8 մլն, ինչը 39 տոկոսով ավելի է նախորդ տարվա համեմատ, ըստ նույն տվյալների: 2012թ հունվար-մարտ ամիսներին Վրաստան կատարած այցերի ամենամեծ քանակը կատարվել է Թուրքիայից` 14.7, Ադրբեջանից` 10.7, Հայաստանից` 6.8 և Ռուսաստանից` 2.6 տոկոս: Փետրվարիր վերջին Վրաստանը հեշտացրել է ՌԴ քաղաքացիների համար միակողմանի մուտքի արտոնագրի ռեժիմը: Վրաստանի ՆԳՆ հայտարարությամբ, հենց այս քայլին հետևց ՌԴ-ից դեպի Վրաստան քաղաքացիների այցելությունների ավելացումը: Ըստ նախարարության տվյալների, եթե 2010-ի մարտին Վրաստանում եղել են ՌԴ 2163 քաղաքացիներ, ապա 2012թ մարտին նրանց քանակը կազմել է 6192: 2012-ի առաջին եռամսյակում կրկնապատկվել են նաև Իրանից այցելությունները`ավելի քան 9000: Վերջինիս քաղաքացիները Վրաստան այցելելու համար ևս մուտքի արտոնագրի կարիք չունեն սկսած նախորդ տարվա հունվարից: 2012-ի հունվար-փետրվար ամիսներին Վրաստան Եվրամիության երկրների քաղաքացիների կատարած այցերի քանակն ավելացել է 15.1 տոկոսով` կազմելով 8343, ապա հաջորդում է Ուկրաինան` 4358, ինչը 11.7 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հաղորդում է Business Վրաստանը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |