Visa-ի ներկայացուցիչ. Այսօր խարդախությունը գտնվում է պատմականորեն նվազագույն մակարդակում![]() 3 ապրիլի 2012 - 15:24 AMT PanARMENIAN.Net - Visa ընկերությունը մեծ միջոցներ է հատկացնում ողջ ցանցի աշխատանքի անվտանգությունն ապահովելու համար և կատարում բազմաթիվ տեխնիական մոդիֆիկացիաներ, որպեսզի նվազագույնի հասնի ոչ օրինական քարտերի օգտագործումը: Այդ մասին ապրիլի 3-ին Երևանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՊՀ երկրներում (Հայաստան, Վրաստան, Մոլդովա) Visa-ի բիզնեսի զարգացման մենեջեր Իրինա Կամխաձեն: «Խարդախությունն այսօր գտնվում է իր պատմական նվազագույն մակարդակի վրա. վերջին 20 տարում այն չի գերազանցել 100 դոլարի համար 0,6 տոկոս հարաբերակցությունը»,- ասել է նա: Global Payments պրոցեսինգային ընկերությունը մեղավոր է Visa և MasterCard բանկային քարտերի տվյալների արտահոսքի մեջ, որի մասին հայտնի է դարձել մարտի 30-ին: Այդ մասին հաղորդում է The Wall Street Journal-ը: Global Payments-ը խոստովանել է, որ արտահոսքը դարձել է նրա բազան կոտրելու հետևանք: Ինչպես պնդում է ընկերությունը, անհայտ հաքերները «արտահանել» են շուրջ մեկուկես միլիոն քարտերի մասին տեղեկություններ: Բոլոր քարտերը թողարկված են Հյուսիսային Ամերիկայում: Չարագործներն իմացել են միայն դրանց համարները: Քարտապանների անուն-ազգանուններով, հասցեներով և սոցիալական ապահովագրության համարներով բազայի մի մասը չի գողացվել, նշում է Global Payments-ը: Visa-ն խզել է հարաբերությունները Global Payments-ի հետ՝ բացառելով օպերատորին իր գործընկերների ցուցակից: MasterCard-ը կատարում է իրավիճակի սեփական հետաքննություն: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |