Փորձագետ. Ֆրանսիան ԵՄ-ով փոխարինելու մասին հարցի արծարծումն Ադրբեջանի ձեռքի գործն է![]() 3 ապրիլի 2012 - 16:05 AMT PanARMENIAN.Net - «ԵԱՀԿ Մինսկի խմբում Ֆրանսիայի մանդատը Եվրամիությունով փոխելու մասին հարցի բարձրացումն Ադրբեջանի ակտիվ քաղաքականության արդյունքն է»,- այսօր մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Ամենայն հավանականությամբ, ԵՄ-ն Ֆրանսիային չի փոխարինի, քանի որ Մինսկի խումն արդեն վաղուց կայացած ձևաչափ է, որտեղ դերերը բաժանված են և գործող համանախագահները լիովին գոհ են խմբի կազմից: Քաղաքագետը համոզմունք է հայտնել, որ եթե նույնիսկ գործընթացը շարժվի, Հայաստանը դրան չի համաձայնվի, իսկ քանի որ պահանջվում է բոլոր կողմերի համաձայնությունը, ապա որոշում չի ընդունվի: Շահնազարյանի կարծիքով, Ադրբեջանի նպատակը ոչ թե գործընթացի մեջ հենց Եվրամիության մտնելն է, այլ ձևաչափի փոփոխության նախադեպ ստեղծելը: Նա մշտապես դժգոհ է ՄԽ-ից և ցույց է տալիս իր դժգոհությունը: Երկրորդ, Ադրբեջանը ցանկանում է ցուցադրել իր ուժը, դերը և ակտիվությունը: Նա ձգտում է իր դերն ուժեղացնել Հարավային Կովկասում, դրա համար փորձում է ցույց տալ իր վճռականությունը: Ուշադրությունը շեղելով արտաքին հարցերի վրա՝ իշխանություններն ամրապնդում են տոտալիտար քաղաքականությունը, ամրապնդում համակարգը և ոչնչացնում ընդդիմությանը, եզրափակել է փորձագետը: ![]() ![]() Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |