Գեղամ Հարությունյան. Մարդկային բարոյականության ամենամեծ դրսևորումներից մեկը հայրենասիրությունն է 3 ապրիլի 2012 - 17:16 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի պաշտպանության նախարարությանն առընթեր Հանրային խորհրդի ղեկավար, պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանն ընդգծել է երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակության կարևորությունը, նշելով, որ հիմա այդ հարցում հայ հասարակության մեջ առկա են բացթողումներ: «Որքան էլ խոսվի, որ աշխարհը միասնական է դառնում, սակայն ժողովուրդների միջև մրցակցությունը շարունակվում է: Ցավոք սրտի, մեր դեպքում դա ունի թշնամական բնույթ մեր հարևանների կողմից»,- լրագրողներին «Ռազմահայրենասիրական դաստիրակության մոտեցումները» համաժողովի բացման ժամանակ հայտարարել է նա: Ինչ վերաբերվում է հենց համաժողովին, ապա Հարությունյանը նշել է, որ դրա թեման շատ կարևոր ու արդի է և ուշադրություն դարձրել նրա վրա, որ այն կազմակերպվել է Սպայի տանը կից գործող «Գևորգյան մարտարվեստի դպրոցի» կողմից: «Ես դրանում մեծ իմաստ եմ տեսնում, քանի որ բացարձակ ճշմարտություն է այն, որ բարոյականությունից զուրկ ուժը շատ վտանգավոր է և վնասակար: Իսկ մարդկային բարոյականության ամենամեծ դրսևորումներից մեկը, եթե չասել ամենամեծը, հայրենասիրությունն է»,- ասել է նա: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում Պարզեցվել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծումն ու արտահանումը Կան բազմաթիվ ապրանքներ, որոնք ակնհայտորեն չեն կարող երկակի կամ ռազմական նշանակության լինել, բայց ենթարկվում էին փորձաքննության |