Իրանի նախկին նախագահը չի կարծում, որ Թեհրանի և Վաշինգտոնի հարաբերությունները մտել են փակուղի 3 ապրիլի 2012 - 18:34 AMT PanARMENIAN.Net - Իրանը պետք է բանակցություններ վարի ԱՄՆ-ի հետ, և այսօր երկու երկրների փոխհարաբերությունները փակուղում չեն, ասել է Իրանի Խորհրդատվական խորհրդի նախագահ, երկրի նախկին նախագահ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանին International Studies Journal հրատարակության ղեկավարության հետ հանդիպմանը, երեքշաբթի օրը գրում է Sharq թերթը: «ԱՄՆ-ը համաշխարհային գերտերություն է, ինչպես Ռուսաստանը, Չինաստանը և Եվրոպան: Եթե մենք կարող ենք պայմանավորվել Եվրոպայի, Չինաստանի, Ռուսաստանի հետ, ապա ինչու չենք կարող ուղիղ երկխոսություն հաստատել ԱՄՆ-ի հետ»,- ասել է Ռաֆսանջանին: Հանդիպմանը քննարկվել են առաջիկա տասնամյակի պլանները: «Ես ընդհանուր ոչ մի բան չունեմ այլ գաղափարախոսությունների հետ: Ես հավատում եմ իսլամին, և այդպես են անում շատերը: Իսլամը չի խանգարում այլ գաղափարախոսությունների ներկայացուցիչների հետ բանակցությունների անցկացմանը»,- նշել է Ռաֆսանջանին: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | Ռուբինյան․ Հենց վաղը հնարավոր եմ համարում պայմանագրի ստորագրումը, եթե Բաքվի մոտեցումը լինի կառուցողական «Այն փաստը, որ այսօր չենք ստորագրում, նշանակում է, որ տեքստն ամբողջականացված չէ»,-ասել է նա Շարժումը ԵՄ գրասենյակից պահանջում է պատժամիջոցներ կիրառել Ալիևի նկատմամբ Մյուս պահանջը վերաբերում էր Հայաստանում իրականացվող քաղաքական հետապնդումներին Քարկոփի ժամանակավոր հետիոտնային կամուրջը Դեբեդի նոր վարարման հետևանքով փլուզվել է Կամուրջը մի քանի օր առաջ էր տեղադրվել, որով Ախթալայի և 6 գյուղերի բնակիչները կարողանում էին կապ հաստատել Գլենդելի քաղաքապետը կժամանի Հայաստան Նա կայցելի Երևան, Գյումրի գուցե նաև Կապան |