Տիգրան Սարգսյանը կարևորել է արդարադատության ոլորտում գերմանական փորձի ուսումնասիրությունը 3 ապրիլի 2012 - 20:02 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բավարիայի արդարադատության նախարարի տեղակալ դոկտոր Հելմուտ Փալդերին և Մյունխենի գլխավոր դատախազ դոկտոր Քրիստոֆ Շթրյոցին, ովքեր Հայաստան են ժամանել մարտի 31-ին ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հրավերով: Այդ մասին հաղորդում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Կառավարության ղեկավարը ողջունել է հյուրերին` նշելով. «Ուրախ ենք, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը միջազգային համագործակցության ներքո Բավարիայի դատախազության հետ ստեղծել է այսպիսի կապեր: Մենք շահագրգռված ենք դրանում, որովհետև Հայաստանում տեղի են ունենում բարեփոխումներ, այդ թվում նաև` իրավապահ մարմինների, դատախազության ոլորտում, և միջազգային փորձի ուսումնասիրությունն ու համագործակցությունը մեզ համար խիստ կարևոր է: Ձեր այցելությունը Հայաստան ևս մեկ հնարավորություն է, որպեսզի մեր դատախազության գործընկերները կարողանան նոր կապեր հաստատել և ուսումնասիրել ձեր փորձը»: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` դոկտոր Քրիստոֆ Շթրյոցը նշել է, որ ՀՀ արդարադատության նախարարություն և ՀՀ գլխավոր դատախազություն կատարած այցի շրջանակում ծանոթացել են Հայաստանի դատաիրավական համակարգում իրականացվող ծրագրերին ու բարեփոխումներին, ապա այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են իրավական ոլորտում համագործակցության հեռանկարները: Մասնավորապես, արծարծվել են դատախազների և դատավորների վերապատրաստմանն առնչվող հարցեր: Դոկտոր Հելմուտ Փալդերն ընդգծել է, որ իր երկրում հաջողությունների գրավականը կադրային ճիշտ ընտրությունն է և լիարժեք կրթության ապահովումը: Այդ համատեքստում վարչապետ Սարգսյանը կարևորել է գերմանական փորձի ուսումնասիրությունը: Բավարիայի արդարադատության համակարգի բարձրաստիճան պաշտոնյաները պատրաստակամություն են հայտնել աջակցելու և իրենց փորձը փոխանցելու հայ երիտասարդ մասնագետներին: Բավարիայի իրավապահ մարմինների պատվիրակությունը Գերմանիա կվերադառնա ապրիլի 5-ին:
Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Երևանի գինու օրերով պայմանավորված, մայրաքաղաքի որոշ հատվածներ փակ կլինեն Որոշ փողոցներ փակ կլինեն մինչև հունիսի 10-ի առավոտյան ժամը 08:00-ն «Սիներջիի» գործով 5 մեղադրյալի, այդ թվում` Սիմոնյանի հարսի նկատմամբ հետապնդումը դադարեցվել է Քրեական հետապնդումը դադարեցվել է՝ գործուն զղջալու հիմքով Բայրամով․ Պայմանագրի վերաբերյալ ՀՀ պատասխանում դրական դինամիկա կա «Բաց մնացող հարցերի քանակը նվազել է»,–ասել է նա ՀՀ-ն և Վրաստանը միասնական հայտով կդիմեն FIFA` հյուրընկալելու երիտասարդների ԱԱ-ն ՈՒԵՖԱ-ն հաստատել է աջակցությունը Հայաստանի և Վրաստանի միասնական հայտին |