Պետերբուրգում բացվել է «Բորատինսկիների Կազանը. Ոսկե դար-Արծաթե դար» ցուցահանդեսը 4 ապրիլի 2012 - 11:03 AMT PanARMENIAN.Net - Մարտի 30-ին Սանկտ Պետերբուրգի Ա.Ս. Պուշկինի անվան համառուսական թանգարանում մեծ հանդիսությամբ բացվեց «Բորատինսկիների Կազանը. Ոսկե դար-Արծաթե դար» ցուցահանդեսը, որի մի բաժինը նվիրված էր իշխանուհի Աննա Աբամելիք-Լազարևային: Միջոցառման կազմակերպիչներն էին Սանկտ-Պետերբուրգի կառավարությունը, Թաթարստանի մշակութի նախարարությունը, Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը` ՀՀ մշակույթի նախարարության օժանդակությամբ: Միջոցառմանն ելույթի խոսքով հանդես եկավ Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Հակոբյանը, ընթերցվեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ողջույնի խոսքը: Նույն օրը` երեկոյան, Մ.Ի.Գլինկայի անվան ֆիլհարմոնիայի դահլիճում տեղի ունեցավ մեծ համերգ, որին մասնակցեցին նաև հայ արտիստներ, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ցուցահանդեսը շարունակվելու է մինչև մայիսի 28-ը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |