Տիգրան Սարգսյան. Հայաստանը կարող է համաձայնվել ռուսական ՌԼԿ տեղակայմանը իր տարածքում

Տիգրան Սարգսյան. Հայաստանը կարող է համաձայնվել ռուսական ՌԼԿ տեղակայմանը իր տարածքում

PanARMENIAN.Net - Հայաստանը կարող է համաձայնվել ռուսական ՌԼԿ տեղակայմանը իր տարածքում, եթե Ռուսաստանն ու Ադրբեջանը համաձայնության չգան Գաբալայի ռադարի հարցում:

«Եթե մեր տարածքը հետաքրքրական է այդ իմաստով, մենք պատրաստ ենք քննարկել այդ հարցը»,-հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում:

Անդրադառնալով կայանի գործողության շառավիղին՝ ՀՀ վարչապետը նշել է, որ այն կարող է նույնիսկ ավելի մեծ լինել, քան Գաբալայի ՌԼԿ-ինն է: «Այստեղ նույնիսկ կարող են առավելություններ լինել, քանի որ Հայաստանը լեռնային երկիր է և շառավիղը կարող է ավելի մեծ լինել»,-ասել է Սարգսյանը:

 Ուշագրավ
---